Ախր ԵՐԲԵՔ չեմ հասկացել ու չեմ հասկանա այդ անբարո ու լկտի արտահայտության իմաստը "Տո լավ են արել կոտորել են, քիչ են արել սաղին պիտի վերացնեին" ...
Լավ եթե ասողը այլ ազգի լիներ, բայց մենք????
Նոր չի, հաճախ հնչող արտահայտությունա, բայց ոչ մի կերպ չեմ մերվում ու չեմ կարողանում անտարբեր անցնել կողքով..
Այսօր մասնակից եղա մի "անտիհիգիենիկ" (բառ էլ չեմ գտնում դա անվանեմ) խոսակցության ...
Նստած էինք սրճարանում չորս հոգով, մեկը մեզանից կառավարական մարմիններից էր, պաշտոնով անզ էսպես կոչեմ:
Խոսակցություն ծավալվեց եղեռնի մասին ընդհանրապես, ոչ ոք կոնկրետ շեշտ չեր էլ դրել 15 թվի կոտորածի վրա, երբ հանկարծ այս պաշտոնով անձը դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց ու անհասկանալի չարությունով լցված սկսեց հռետորական ՀԻՄՄՄՄԱՐ արտահայտություններ անել`
- Այո պիտի կոտորեին, Էս բոմժերի վերջը մենակ տենց պիտի տան, էս ազգ չի .. սա պիտի վերացվի ...քիչ են արել:
Ապշած դեռ լուռ նայում եմ.. Այլ բան է, երբ դա լաչառ շուկայի վաճառողուհին ասի (միևնույնն է անընդունելի է), սակայն լռիվ այլ է, երբ դա իբր "ինտիլիգենտ" նամանավանդ այդ ատյաններում աշխատողից ես լսում...
Ուզում էի հասկանալ սա իրականություն է թե???.. մեկ ել մեզանից մեկ այլը մի բան ասաց, որը ինձ ավելի ՄԵԾ շոկի բերեց: Դեռ այդպիսի բան այսքան տարվա մեջ լսած չկաի հավատացեք: Ասածը հետևյալն էր`
- Այո սրանք մարդ չեն, մարդ ամաչումա ասի որ հայա: Օրինակ ամռանը, երբ Անտալյայում էինք ամուսինս ասաց լողափում "լսի հայերեն մի խոսա: Ավելի լավա իմանան թուրք ենք քան մտածեն հայ ենք .. ես անգլերեն էի խոսում ամուսինս էլ լռում էր
Սարսափը ինձ պատեց, երբ ես հասկացա, որ այդ ամենն ասվում է ամենայն լռջությամբ և ազնվությամբ հերիք չի ԳԼՈՒԽ գովալովն էլ հետը
Միայն մի բան եմ ասել
- Լավ համաձայն եմ, բայց միայն մի պայմանով, որ ձեզանից սկսեն վերացնել էս ազգը, ինչքան հասկացա այս ամբողջ խոսակցությունից մեր ազգը ԻՐՈՔ խայտառակողներ ունի, ի դեմս ձեզ
Ինչքանով ճիշտ էր հիմա չեմ կարողանում ասել, ցավս շատ էր ձայնս էլ դողում էր, բայց որ լռեցին ու կտրուկ թեման փոխեցին փաստ էր, սակայն իմ ցավը մինչև հիմա չի լռում...
Չեմ հասկացել ... չեմ հասկանա ... ու չեմ էլ ուզում այդ լկտի արտահայտությունների դրդապատճառը հասկանալ…
P.S. Ասեմ որ մինչ դա կառավարության տիկինը գլուխ էր գովում, որ գրասենյակը լրիվ ապահովել է մոխրամաններով, որոնք գողանում է Կոմիտասի վրա գտնվող “Արևելյան” սրճարանից.. Ասեմ որ դա ասվում էր առանձ որևիցե ամոթի զգացում տածելու .. ընդհակառակը “սրանց հասնումա ոնց կարաս պիտի թալանես”